|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել: