|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Կանալ-պատնեշ» հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում, հունիսի 1-ին, ժամը 11-ն անց 50-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Խուդյոկովի փողոցի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժին բերման են ենթարկել 2017թ. սեպտեմբերի 4-ից Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հետախուզվող, 1994 թվականին ծնված Տիգրան Ե.-ին և 1992 թվականին ծնված Վլադիմիր Պ.-ին:
Տիգրան Ե.-ի տաբատի գրպաններից հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ և 7 հատ թղթե փաթեթ, որոնց մեջ լցված են եղել մոտ 14.5 գրամ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով թութունանման զանգված, իսկ Վլադիմիր Պ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է սև պոչով բժշկական կաթուցիչ, որի ապակյա հատվածում առկա է եղել մուգ շագանակագույն զանգված:
Տիգրան Ե.-ն կալանավորվել է: Քննությունը շարունակվում է: