|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին՝ ցույց կազմակերպել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դեմ։ Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 24-ին Կիևում կայացած ճեպազրույցում. հայտնում է «Գորդոն» հրատարակությունը։
«Շատ բան կախված է ռուս ժողովրդից: Այսօր Ռուսաստանի քաղաքացիներն իրենք են ընտրելու, թե որ ճանապարհով է գնալու նրանցից յուրաքանչյուրն անձամբ: Յուրաքանչյուր ոք, ով դեռ չի կորցրել իր խիղճը Ռուսաստանում, ժամանակն է դուրս գալու և բողոքելու այս պատերազմի, Ուկրաինայի հետ պատերազմի դեմ»,- ընդգծել է նախագահը։