|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ, ամբողջ աշխարհի, սփյուռքի հայե՛ր։ Այսօր ես ձեզ կխնդրեի մասնակցել ֆլեշմոբի․ թելեգրամյան իր ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։
«Ձեզանից յուրաքանչյուրը կարող է տեսանյութ նկարահանել՝ ազգին ուղղված կոչով և ընտրությունների վերաբերյալ ձեր կարծիքի արտահայտությամբ։ Հենց այս ընտրությունները՝ հունիսի 20-ի, ցույց կտան՝ արդյո՞ք կա Հայաստան, թե՞ սա արդեն թուրքական դավաճանների ազգ է։ Այսօր ես տեղադրում եմ իմ ընկերոջ՝ Արսենի ուղերձը։ Նրան շատերը գիտեն։ #ՀանունՀայրենիքիՀանունՀայաստանի։ Գրանցեք, տարածեք։ Որտեղ հնարավոր է, երբ հնարավոր է։ Մենք պետք է հաղթենք թուրքական հանցախմբին Հայաստանում»,– գրել է նա։