|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղի է ունենում «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի անդրանիկ մամուլի ասուլիսը:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանը, Ծաղիկ Վարդանյանը և Անուշ Պողոսյանը ազդարարում են կազմակերպության գործունեության սկիզբը և ներկայացնում կազմակերպության առաքելությունը։
Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները կներկայացնեն իրենց հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը:
Համանախագահները կանդրադառնան առողջապահական և սոցիալական ոլորտների այն հիմնական ուղղություններին, որոնք տեղ կգտնեն կազմակերպության որդեգրած քաղաքականության մեջ:
Ասուլիսին առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։