|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, մասնակցելով Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին և խոսելով Թուրքիայի արտաքին մարտահրավերների մասին, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը:
«Ադրբեջանի հողերի 20 տոկոսը բռնազավթված է: Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի և դրան առնչվող ՄԱԿ-ի որոշումների շրջանակում»,- նրա խոսքերն է մեջբերում trthaber.com կայքը:
Ելույթի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է նաև Պաղեստինի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի և Կիպրոսի խնդրներին:
Նշենք, որ Մեքքայում կայացած գագաթնաժողովում թուրքական պատվիրակությունը ղեկավարում էր Չավուշօղլուն, ներկա չէր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի բացակայությունը կապում են անցյալ տարի Ստամբուլում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշուկջիի սպանությունից հետո առաջացած` Թուրքիա-Սաուդյան Արաբիա լարվածության հետ: