|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել Ուկրաինայի արևելյան շրջանները՝ կապված վերջին իրադարձությունների հետ։
«Ուկրաինայի արևելյան շրջաններում վերջին իրադարձությունների ֆոնին՝ Թուրքիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում լքել այդ շրջանները։ Անհրաժեշտության դեպքում նրանց խորհուրդ է տրվում կապ հաստատել Կիևում Թուրքիայի դեսպանատան հետ»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։
Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները խստորեն դատապարտել են Ռուսաստանի իշխանությունների գործողությունները՝ վերահաստատելով իրենց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։