|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել Բելառուսը։ Որպես պատճառներից մեկը՝ գործակալությունը նշել է «ռուսական ռազմական ուժի անհանգստացնող կենտրոնացումը Բելառուսի և Ուկրաինայի սահմանի մոտ»։
«Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի անսովոր և անհանգստացնող ռազմական ակտիվության պատճառով Բելառուսում գտնվող կամ այնտեղ մեկնող քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է, և լարվածությունը տարածաշրջանում սրվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հանրապետությանը տրվել է վտանգի պայմանական չորրորդ աստիճան։ Սրա վրա ազդող այլ գործոններ են՝ «իրավապահ մարմինների կամայականությունը, կալանավորման վտանգը», ինչպես նաև կորոնավիրուսը։
«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այն»,- հորդորել է Պետդեպարտամենտը:
Բելառուսում ռուսաստանցի զինվորականները մասնակցում են «Միութենական վճռականություն» զորավարժություններին, որոնք կտևեն մինչև փետրվարի 20-ը։ Զորավարժությունները տեղի են ունենում նաև հանրապետության արևմտյան հատվածում, որտեղ այն սահմանակից է Ուկրաինային։
Նմանատիպ կոչով ԱՄՆ-ը դիմել է նաև Մոլդովայում գտնվող կամ այնտեղ այցելել պատրաստվող քաղաքացիներին: