|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչեւ առավելագույն չորրորդը եւ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ հայտարարել Է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Ըստ Ճապոնիայի արտաքին գերատեսչության դասակարգման՝ այս կամ այն երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը նշանակում է անհապաղ լքել պետության տարածքը և հրաժարվել այդ երկիր ցանկացած ուղևորությունից:
Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է ռուս-ուկրաինական սահմանին լարվածության շարունակական աճով:
Երկրի ԱԳՆ-ում ընդգծել են, որ իրադրության հետագա զարգացումը մնում է անկանխատեսելի, չնայած ճգնաժամի լուծմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերին: