|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ողջունում եմ բոլոր հյուրերին, Դուք այստեղ եք եկել բարի մտադրություններով, պատասխանը նույնն է լինելու, նրանք, ովքեր գալիս են վատ մտադրություններով, դառնում են երկրներ, որոնք վերանում են: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ես զարմացած եմ, որ այն ամենը, ինչ կատարեցին Ադրբեջանն ու Թուրքիան, որևէ սանկցիա եվրոպական երկրների կողմից չհաջորդեց: Այսօր Հայաստանը բախվել է նաև լրջագույն խնդրի՝ պոպուլիզմի, բայց դա հեշտ լուծվող հարց է։ Ես ուզում եմ դիմել մեր ադրբեջանցի գործընկերներին․ մենք՝ բոլորս, պոպուլիստ չենք, մի՛ մոռացեք, Լեռնային Ղարաբաղը եղել և մնալու է հայկական, դա աշխարհում ապրող ամեն հայի սուրբ պարտականությունն է»,- ասաց նա: