|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ն և Թուրքիան փոխադարձաբար շահում են սերտ երկկողմ հարաբերություններից. Անկարան Վաշինգտոնի իսկական դաշնակիցն է և 70 տարի է ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր է։ Թուրքիայի նշանակությունը միջազգային ասպարեզում մեծանում է. այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։
Ֆլեյքը նշել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան համատեղ աշխատում են Հարավային Կովկասում և Հյուսիսային Աֆրիկայում։
Դիվանագետը նաև «գերազանց զարգացում» է անվանել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. «Մենք ողջունում ենք այդ քայլերը, ներառյալ (հատուկ ներկայացուցիչների) հանդիպումները Մոսկվայում և Վիեննայում։ Սրանք, անշուշտ, համարձակ քայլեր են։ Կարևոր նշան է նաև Ստամբուլ-Երեւան չվերթերի բացումը»։
Ամերիկացի դիվանագետը բարձր է գնահատել Անկարայի դիրքորոշումը Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու հարցում. «Մենք շատ ուրախ ենք, որ ունենք այնպիսի անփոխարինելի գործընկեր, ինչպիսին Թուրքիան է։ Անկարայի դիրքորոշումը կարևոր է ԱՄՆ-ի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Թուրքիան օգնում է Կիևին պաշտպանել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ նպաստելու տարաձայնությունների դիվանագիտական լուծմանը, եթե այդպիսի ճանապարհ կա»։