|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վաշինգտոնը միջոցներ ունի «Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցնելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` գազամուղի նախագիծը խոցելի կդարձնի Եվրոպան, հետևաբար` նաև ԱՄՆ-ը: «Մենք չենք ցանկանում, որ ձմռանը գազն անջատեն ճգնաժամի պատճառով»,- ասել է նա Բրյուսելում ելույթ ունենալիս:
«Եթե ԵՄ-ն չհասկանա այդ տրամաբանությունը, ապա ԱՄՆ նախագահը կարող է իր տրամադրության տակ գտնվող շատ գործիքներ օգտագործել այդ նախագիծը կանգնեցնելու համար»,- հավելել է դեսպանը:
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է գազամուղի կառուցում ՌԴ-ից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: