|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, դիմելով հասարակությանը, տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի է քաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերը նույնը համարել՝ նույնացնելով պատերազմից իր որդուն փախցրած ՔՊ-ականին և այն ընդդիմադիրներին, որոնց զավակները մինչև վերջ կռվել են պատերազմում, և նրանցից շատերն էլ զոհվել են:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ պատերազմը չպeտք է լիներ, դրանից կարելի էր խուսափել, բայց արհեստականորեն բերեցին ժողովրդի տուն: Նա բայց զարմանում է, որ հասարակությունն անտարբեր է այդ ամենի նկատմամբ, և համոզմունք հայտնում, որ դա երկար չի շարունակվելու, և մենք ունենալու ենք ուժեղ պետություն: