|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանը Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցում երբեք նախապայմաններ առաջադրել․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը պարզապես պահանջել է, որ իրագործվեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման ժամանակ: Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացներ: Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածություններն իրագործվեն: Բացի դրանից՝ երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն: Հայաստանը առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»,- ասաց Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։