|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երբեք չենք ասում մի բան, որը չենք անում: Այսինքն՝ մենք ասում ենք այն, ինչ անում ենք և անում այն, ինչ ասում ենք. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին։
Նալբանդյանն ասաց նաև, որ Հայաստանի գործողությունները երբեք գաղտնիք չեն եղել: «Մենք ուզում ենք ունենալ ամենասերտ հարբերությունները բոլորի հետ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, ինչն իր մեջ խորը իմաստ է պարունակում: Հարցն այն է, որ մեր տնտեսական ռազմավարական շահերից է բխում լինել ԵԱՏՄ անդամ, և համոզված ենք, որ մեր շահերից է բխում նաև զարգացնել հարաբերություններն այլ երկրների հետ այնքանով, որքանով այդ երկրները պատրաստ են»,-ասաց Նալբանդյանը:
Խոսելով Հայաստան- Վրաստան հարաբերությունների մասին, նախարարը այդ հարաբերությունները գնահատեց բարձր մակարդակի, սերտ: «Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնց լուծումը չենք կարող գտնել»,-ասաց նախարարը։