|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, Կարեն Կարապետյանը մի հանձնարարական տվեց ԿԳ նախարարին, որը վերաբերում էր գյուղական դպրոցների զարգացմանը: Մասնավորապես՝ հանձնարարվեց գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ՝ մշակելով տվյալ դպրոցի հետ ուսումնակրթական ծրագրի կիրառման մեխանիզմներ:
Վարչապետը հավելեց, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպված է, որ բոլոր դպրոցական համայնքները պետք է հնարավորություն ունենան զարգանալու, որտեղ ուսուցիչների պակաս կա, որտեղ համապատասխան մակարդակի պակաս կա, տալ հնարավորություն երեխաներին իրականացնելու այդ դասընթացները: «Կարծում եմ, ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,- ասաց վարչապետը: