կարևոր
3352 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 16:20
Քաղաքական

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություների կարգավորման գործընթացները երբեք միասնական չենք դիտարկել և չենք դիտարկելու. Արմեն Գրիգորյան

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություների կարգավորման գործընթացները երբեք միասնական չենք դիտարկել և չենք դիտարկելու. Արմեն Գրիգորյան

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստան-Թուրքիա  եւ  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը միմյանցից անջատ գործընթացներ են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներն անջատ են միմյանցից, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու:

Երկու  երկրների հետ էլ հարաբերությունների կարգավորումը շատ բարդ գործընթացներ են: Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»,-ասաց նա: