|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ը 3000 զինծառայող կուղարկի Լեհաստան, Ռումինիա եւ Գերմանիա «Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ամրապնդելու համար՝ ուժեղացնելով դաշինքի արձագանքը Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժմանը»: Այս մասին հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է AP-ն։
Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորտ Բրեգից 2000 զինծառայող կուղարկվի Լեհաստան եւ Գերմանիա, իսկ հեծելազորի մոտ 1000 զինծառայող՝ Գերմանիայից Ռումինիա։
«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները կպատասխանի Եվրոպայի անվտանգության և կայունության աճող սպառնալիքին։ Մեր հավատարմությունը ՆԱՏՕ - ի 5-րդ հոդվածին եւ հավաքական պաշտպանությանը մնում է անսասան», - ասել Է Քիրբին ՝ հավելելով, որ այդ քայլերը «մշտական բնույթ չեն կրում», եւ «նախատեսված են անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակին արձագանքելու համար»: «Ավելին, այդ ուժերը չեն պատրաստվում պատերազմել Ուկրաինայում», - նշել է նա։