|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Լեհաստանում տեղակայվեն ամերիկյան լրացուցիչ զորքեր, ապա դա կարվի լեհական կողմի հաշվին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք նրանց լրացուցիչ զորքեր կուղարկենք, նրանք կվճարեն դրա համար: Հնարավոր է՝ մենք դրանք կփոխադրենք Գերմանիայից», - ասել է Թրամփը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո:
«Մենք կրճատելու ենք մեր զորքերի քանակը Գերմանիայում: Ոմանք կվերադառնան տուն, մի մասը Եվրոպայի այլ վայրեր, իսկ Լեհաստանը կլինի այդպիսի տեղերից մեկը», - ավելացրեց նա: