|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, այսօր ներկայացնելով նախարարության մեկ տարվա հաշվետվությունը, նշեց, որ ճանապարհաշինության մեջ փոխվել է երաշխիքային ժամկետը: Նա հայտնեց, որ նախկինում եղել է մեկ-երկու տարի, իսկ այսօր դարձել է 5 տարի` բանկային երաշխիքով: «Այս ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և 2 տարի` պայմանագրային»,- տեղեկացրեց նա:
«Հանրապետության տարածքում տեղադրվել են 1000-ից ավելի ճանապարհային նշաններ: Ճանապարհային անվտանգության հարցը կարևորում են նաև միջազգային կառույցները: ԵՄ-ի հետ աշխատանքներում ևս անդրադարձ է կատարվում ճանապարհային անվտանգության հարցերին. ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու ծրագիր է հաստատվել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար», - ասաց նախարարը:
Նա անդրադարձավ նաև ճանապարհների ձմեռային սպասարկմանը: Ըստ Մարտիրոսյանի` հաջողությամբ կատարվել է ձմեռային սպասարկումը: «Ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով ներդրվել է համապատասխան տեխնիկա, որը հնարավորություն է տալիս հսկելու այդ տեխնիկայի աշխատանքային ռեժիմը»,- հայտնեց նա: