|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպան է ընտրում։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՔՊ-ական թեկնածու Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց․ «Զինված ուժերում բարեփոխումները կնպաստեն մարդու իրավունքների գերակայությանը ԶՈւ-ում։ Ինչ բարեփոխումներ է նախատեսվում այդ ոլորտում, ինչպիսի՞ կառույց գոյություն ունի ԶՈւ-ում, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով, և ակնհայտ է, որ զինված հակամարտությունների տարածաշրջանում ենք գտնվում, զինված հակամարտությունների իրավունք գոյություն ունի և ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության ծրագրերում մարդասիրական իրավունք մարտական պատրաստությունների առարկա գոյություն ունի, որտեղ ծրագրային հիմքի վրա է դրված մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և գերակայությունը։ Ի՞նչ եք նախատեսում այդ ուղղությամբ իրականացնել մեր ԶՈւ-ում, աջակցել այդ ծրագրային գործունեությանը։
Եվ երկրորդը՝ ընդհակառակը՝ այդ շրջանակներում զինված հակամարտությունների իրավունք։ Ինչպիսի՞ աշխատանք է ծավալվելու՝ հակառակորդի վայրագություններին ռեալ գնահատական տալու»։