|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանին նորից հրավիրել են Ոստիկանություն՝ ֆեյսբուքյան գրառման համար: Լրագրողների հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց ոստիկանություն այցից:
«Սա արդեն երկրորդ գրառման համար էին կանչել, մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց, բայց կարող եմ ասել, որ ռեպրեսիվ ապարատը գնալով նոր թափ է հավաքում, քանի որ պատիժը այս հոդվածով շատ համով գումարներ է նախատեսում: Այդ մարդիկ մեռան անպատվություն և հայհոյանքներ ստանալով դրսից, բայց նրանցից փող չեն կարող մուրալ, իսկ երկրի ներսում որոշել են, որ՝ շատ էլ լավ է, փող կաշխատենք: Թող բառերի ցանկ կազմեն, որ այս բառը չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանին: Այս ձևով չեն կարող պարտադրել սիրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա: