|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ահազանգ է հնչեցրել, որ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել:
«Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել՝ իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:
Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ և հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:
Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնա՛յք, թուլացե՛ք և խորը շունչ քաշեք»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: