|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 139 դատավոր:
Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի`փաստորեն, Հայաստանում 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում:
«139 դատավորներ չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։
Բայց արդյո՞ք այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար և արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր, հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։
Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը: