|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«168 ժամ»-ը գրում է. «Դեռևս անցած տարի 168.am-ը նկատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:

Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Այսինքն՝ արցախյան հարցը փակվա՞ծ են համարում ՊՆ-ում, և կարելի է հրաժարվե՞լ սեփական պատմությունից:
Արդյոք սա վերևից հրահա՞նգ է, թե՞ մի օր ամեն դեպքում գոնե ՀՀ ազգային հերոսները «կվերադառնան» ՊՆ պաշտոնական կայք՝ ժամանակը ցույց կտա: Իսկ գուցե այս դեպքո՞ւմ էլ «մեղավորը» ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի «մուտքը» Ֆեյսբուք արգելված է:
Ի դեպ, վերջին պատերազմի արդյունքում ՀՀ ազգային հերոսների թիվն ավելացավ, թեպետ ՀՀ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության պատճառով այն տանուլ տվեցինք»: