|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լույս է տեսել Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» պատկերազարդ գիրքը, որը հայկական կինոյի պատմության վերաբերյալ ամբողջական, ընդգրկուն, հայերենով գրված առաջին աշխատությունն է:
Ըստ նախնական գաղափարի` գիրքը պետք է լիներ հայերեն եւ իսպաներեն լեզուներով, սակայն իսպաներեն թարգմանության հարցը դեռ չի լուծվել. տեղեկացնում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակը:
Գիրքը լույս է տեսել 600 օրինակ տպաքանակով, հրատարակմանը ֆինանսապես աջակցել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: