|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքի 1999թ. ծնված Երեմ Աբրահամյանը, վարելով իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, ԱՀ Մարտակերտի շրջանի Գետավան-Հարությունագոմեր ավտոճանապարհի 2-րդ կիլոմետր հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել արգելապատնեշին:
Արցախի քննչական կոմիտեից հաղորդում են, որ ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևոր 2001թ. ծնված Ռ.Մ.-ն ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտակերտի շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: