|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) եւ 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու:
Նրա նկատմամբ այդ ժամանակ իշխանությունը զարմանալի ներողամտություն դրսեւորեց` չկալանավորեց, թույլ տվեց, որ մասնակցի եղբոր հրաժեշտի արարողություններին, ապա խափանման միջոցը փոխեցին, եւ այլեւս լուր չեղավ՝ այդ քրեական գործի քննությունն ավարտվե՞լ է, թե՞ կարճվել:
Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ ազատության դիմաց նրա առաջ մի պայման են դրել` առաջիկա ընտրություններին որեւէ կերպ չմասնակցել եւ պահպանել քաղաքական պասիվություն, ու Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը: Իսկ օրերս հայտարարվեց, որ Գագիկ Բեգլարյանին եւ նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման վարույթին մասնակցելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում