|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության նիստից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տաքսիների վարորդների բարձրացրած խնդիրներին և նշեց, որ ավելորդ մեկնաբանություններից, շահարկումերից խուսափելու համար վաղը` ժամը 15:00-ից սկսած, նախարարությունում քաղաքացիների ընդունելություն կլինի և աշխատանքային հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկվեն տաքսիստների բարձրացրած բոլոր հարցերը:
Նախարարը հավաստիացրեց, որ մասնագետները կաշխատեն իրենց դիմած յուրաքանչյուր շահագրգիռ անձի հետ, իսկ բոլոր նրանք, ովքեր կունենան հավելյալ հարցեր, կարող են հարցերը քննարկել անձամբ իր հետ:
Նախարարի պնդմանը, թե խնդիրները լուծվելու են ի շահ քաղաքացիները, լրագրողները պատասխանեցին, որ նման հավաստիացումներ նա տալիս էր նաև մարզային տրանսպորտի թանկացման կապակցությամբ: Ըստ Բեգլարյանի` հենց այդպես էլ եղել է, անհարկի թանկացումներ չեն եղել: