|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի հետ կապված իրավիճակը Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա իսրայելցի գործընկեր Բենի Գանցը. հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Զեկույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը, ասվում է․ «Պետքարտուղար Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի վճռականությունը՝ թույլ չտալ Իրանին՝ միջուկային զենք ձեռք բերել: Երկու առաջնորդները քննարկել են ընդհանուր մտահոգությունները Իրանի միջուկային սադրանքների, հրթիռային ծրագրի և ահաբեկչության աջակցության վերաբերյալ»:
Պենտագոնի ղեկավարը «վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Իսրայելի անվտանգության և ռազմական գերազանցության ապահովման հարցում»։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկու երկրների միջեւ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով։