|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հանրապետական սենատորներն արգելափակել են իրենց կուսակից Չակ Հեյգելի թեկնածության հաստատումը, որին նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Դեմոկրատներին չի հաջողվել հավաքել 100-ից անհրաժեշտ 60 ձայնը, որպեսզի նրա թեկնածությունը հաստատվի. տեղեկացնում է РБК-ն:
Հանրապետականները վիճելի են համարում Հեյգելի հայտարարությունները Իրանի եւ Իսրայելի, Իրաքի պատերազմի եւ ահաբեկչական խմբավորումների մասին:
Սենատում դեմոկրատների առաջնորդ Գերի Ռիդը կատարվածն «աննախադեպ» է որակել: Առավել եւս` որ երեկ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը հաստատել էր Հեյգելի թեկնածությունը:
Հաջորդ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հայ համայնքը եւս դեմ է Հեյգելի թեկնածությանը: