|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում կսկսի գործել «կանաչ անձնագրերի» համակարգը՝ կապված կորոնավիրուսի հետ. չորեքշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Կանաչ կարգավիճակ կտրամադրվի քաղաքացուն, եթե նա ամբողջությամբ պատվաստված է, վարակված է եղել COVID-19-ով և վիրուսի հաստատումից անցել է 14 օր, ունի PCR թեստի կամ արագ հակագենային թեստի բացասական արդյունք՝ 24-ժամյա վավերականությամբ:
Նախարարության տվյալներով՝ հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի օբյեկտներ (ռեստորանների, սրճարանների, բարերի, այդ թվում՝ առևտրի կենտրոնների բաց և փակ տարածքներ), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերա, ժամանցի վայրեր, կազինոներ և խաղային հաստատություններ, սպա և ֆիթնես ակումբներ, լեռնային հանգստավայրերի ճոպանուղիներ կթույլատրեն այցելել միայն կանաչ անձնագրով քաղաքացիներին։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ հաստատությունը պատասխանատու է լինելու կանաչ կարգավիճակ չունեցող անձին ընդունելու համար։ Կանոնների խախտման համար նախատեսված են տուգանքներ։
Միևնույն ժամանակ, Վրաստանում կգործեն միաժամանակ երկու COVID անձնագրեր՝ ներքին և արտաքին օգտագործման համար։