|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
«ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջնորդության համար: Ի՞նչ է սա նշանակում:
Թուրքիան մեր առջև մշտապես դրել է մի շարք նախապայմաններ: Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Լեռնային Ղարաբաղի զիջում Ադրբեջանին, հիմա էլ արդեն Նախիջևան-Ադրբեջան միջանցքի բացում: Սրանք հիմնական, բայց ոչ բոլոր նախապայմաններն են: Ընդ որում, երրորդ նախապայմանը միս ու արյուն է ստացել 2020թ. վերջին:
Ի՞նչ ունենք հիմա: Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է: Արցախը հանձնված է: Հիմա, եթե միջանցքի նախապայմանը Թուրքիան դրել է, իսկ Հայաստանը դիմում է Ռուսաստանի միջնորդությանը, ուրեմն հայկական կողմը այդ նախապայմանն էլ է պատրաստ բավարարել:
Չեմ բացառում, որ «առանց նախապայմանների» եզրույթը հայկական կողմը կիրառվել է «երկրորդային» նախապայմանների համար (անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի հեռացում, տարածքային պահանջատիրությունից հրաժարում և այլն):
Թե չէ էլ ի՞նչ նախապայման: Բոլոր հիմնական նախապայմանները բավարարել ենք, մեկն էլ շուտով կբավարարենք»: