|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3 + 3» բանակցային ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է հանրապետության կառավարության՝ չորեքշաբթի տարածված հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ սենատոր Գրիգորի Կարասինի հետ բանակցություններից հետո. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերվում նոր տարածաշրջանային խորհրդակցությունների մեխանիզմին՝ «3+3»-ին, և այս համատեքստում կոնկրետ իրադարձություններին, ինչին Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի միանա մի ձևաչափի, որում ընգրկված է «օկուպանտ» Ռուսաստանը: