|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան գաղտնի մի փաստաթուղթ, որում մանրամասներ են ներկայացվում 1997 թ. օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդիպման ընթացքում տեղի ունեցած խոսակցությունից:
Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի միկրոբլոգի հրապարակման և գրառման մեջ մի շարք մանրամասներ են բացահայտվում առ այն, որ Հեյդար Ալիևը դեմ չի եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախը՝ որպես բանակցող կողմ ներգրավելուն:
Ալիևը մանրամասնել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք սա շարունակելու ենք...»:
Նախագահների խոսակցության սղագրությունից երևում է նաև, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին», ու իր համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում ԱՄՆ-ը կարող է բոլորից կարևոր դեր ունենալ:
Իր հերթին, Բիլ Քլինթոնը նշել էր, որ ԱՄՆ-ը շատ լրջորեն է մոտենում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությանը:



