|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիական Ouest-France թերթը նշել է Եվրոպայի այն շրջանները, որտեղ կարող է մեծ պատերազմ սկսվել։
Ըստ հրատարակության խմբագիր Ֆաբիեն Կազենավայի՝ դա կարող է տեղի ունենալ Լեհաստանի և Բելառուսի սահմանին, որտեղ հազարավոր փախստականներ են կուտակվել Մերձավոր Արևելքից, Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում:
Լրագրողի խոսքով՝ Բելառուսի սահմանին զինված հակամարտության պատճառ կարող է լինել պատահական միջադեպը լեհ, լիտվացի, լատվիացի կամ բելառուս զինծառայողների միջև։ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանը կարող է տեր կանգնել Լուգանսկին և Դոնբասին։ Կազենավայի խոսքով՝ ռուսական բանակը կփորձի բուֆերային գոտի ստեղծել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի պաշտպանության համար, որը կձգվի մինչև Օդեսա և Մերձդնեստր։
Ինչ վերաբերում է Բոսնիա և Հերցեգովինային, ապա երկրի տարբեր մասերում ազգայնական տրամադրությունները կարող են խաղալ վառոդի մեջ բռնված կայծի դեր։