|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել տեղական NOS հեռուստաընկերությանը՝ զգուշացնելով, որ Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատերազմ կարող է սկսվել:
Ըստ Ahaber-ի՝ Դավութօղլուն հիշեցրել է նաև Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին՝ ասելով. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: Թուրքիա-Սիրիա սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկ կա»:
Հարցին, թե արդյո՞ք Սիրիայի սահմանին զինուժի տեղակայումը չի նշանակում, որ Թուրքիան պատրաստվում է միջամտել ռազմական գործողություններին, նա պատասխանել է. «Թուրքիան նման ծրագրեր չունի և հարգում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Մեզ վրա հարձակվելու դեպքում, իհարկե, մենք պատասխանը կտանք»: