|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության եւ գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը: «Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ: Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում եւ ուրախանում են այս այցելություններից, որովհետեւ սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերեւներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում եւ ամեն տեղ բողոքում այս արշավանքներից: