|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես արդեն նշել էինք, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հրատապ նիստ է հրավիրել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսային հենակետեր տեղադրելու փաստի կապակցությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ սա ժողովրդի թիկունքում հերթական գործարքն է Ադրբեջանի հետ:
«Այս ամենը համաձայնեցված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ. պատահական չէ, որ հենց այդ ժամանակ հայտարարվեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհն ասֆալտապատված է: Կառավարությունը հիմա փորձում է կաղամբը որպես միրգ ներկայացնել: Այդ ճանապարհն էքստրեմալ ճանապարհ է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այդ ճանապարհով բեռներ տեղափոխվեն»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքի մանրամասները՝ տեսանյութում.