|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բացի այն, որ ՌՈ պետի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին, կան տեղեկություններ, որ նա առնչություն ունի ԱԱԾ-ում հարուցված հայտնի զենքի գործին, որով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ մատակարար Դավիթ Գալստյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են:
Զաքարյանը, ըստ լուրերի, չի հաճախում աշխատանքի, բյուլետեն է բացել, ինչով պայմանավորված էլ պաշտոնավարման ժամկետը պայմանագրի լրանալուց հետո շուրջ մեկ ամիս է՝ ձգվում է:
ՌՈ մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն Զաքարյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր հեռանալու մասին լուրերը եւ ասաց, որ մի օր էլ չի բացակայել աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում