|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արմավիրում մարդիկ շարունակում են մեզ ողջունել. Սարդարապատից մեկնարկած քայլերթի ժամանակ ասաց «Երիտասարդի ձայնը» շարժման ղեկավար Հովհաննես Հարությունյանը:
«Այս երկու օրը քայլերթի ընթացքում, դրանից առաջ բուհերով շրջելու ընթացքում ակնհայտ արձանագրել եմ ինձ համար, որ մեր հայ ազգը արթնացման պրոցեսի մեջ է, և, հուրախություն բոլորիս, այդ պրոցեսը շատ արագ է իրականացվում: Կարծում եմ, որ մենք մինչև հասնենք Երևան արդեն շատերը արթանացած կլինեն, և ամսի 1-ին մենք կունենանք իսկական հայի համազգային հանրահավաք, որից ակնհայտ է, որ սարսափում են գործող իշխանությունները»,- ասաց նա::
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 18։30-ին, նախատեսվում է նաև «Դիմադրություն» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը` Արամ Մանուկյանի արձանի մոտից: