|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Գաբրիել Բալայանը վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը: