|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանցի քարոզիչները օգտագործել են GoPro-ի՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)՝ թուրքական դիրքերի վրա գրոհի կադրերը։ Այս մասին գրել է քուրդ լրագրող, SDF-ի` Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի ծառայության աշխատակից Զանա Ամեդիան։
Ըստ նրա՝ առավել զվարճալին այն է, որ ադրբեջանցիները դա չեն հասկացել նույնիսկ տեսանյութն օգտագործելուց 13 ժամ անց։
Հիշեցնենք, որ քրդական Gerilla TV-ն պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են քրդերը պայքարում բռնազավթիչ թուրքերի դեմ Իրաքում:
Մեկնաբանություններում լրագրողը գրել է, որ «Թվիթեր»-ը արգելափակում է այդ տեսանյութը և չի թողնում հրապարակել այն: