|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ.
«ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ՝ ադրբեջանական ագրեսիայից մինչև Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մեր գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների և ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
Ներկայացրել եմ նաև տիրող ներքաղաքական իրավիճակը։ Ներկայացրել եմ իրականացվող անօրինականությունների և մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում վերջին երեք տարիներին արձանագրված հետնահանջի մասին»,- գրել է պատգամավորը։