|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «վեցյակի հարթակի» գաղափարը:
«Մակրոնը բարձրացրել է Հարավային Կովկասում իրավիճակի հարցը։ Մենք ասել ենք, որ անցյալ շաբաթ եղել ենք Ադրբեջանում, եւ ներկայումս Հարավային Կովկասում դրական քայլեր են ձեռնարկվում, եւ մեր եղբայր Իլհամ Ալիեւը վճռականորեն ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը... Մակրոնի հետ հանդիպման ժամանակ առաջին պլան է մղվել տարածաշրջանում վեցակողմ պլատֆորմ ստեղծելու հարցը: Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը, եթե նրանք բոլորը համաձայնեն, մենք այստեղ խաղաղության հարթակ կստեղծենք», - ասել է Էրդողանը։