|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու համար և պատրաստ է նպաստել խաղաղ բանակցություններին, ներառյալ դրանք իր տարածքում անցկացնելը։ Նա նշել է երկխոսության կարևորությունը, որին կմասնակցեն հակամարտության երկու կողմերը՝ չբացառելով նրանցից որևէ մեկը։
Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին, Թուրքիայի նախագահն անընդունելի է համարել պաղեստինցիներին Եգիպտոս, Հորդանան կամ որևէ այլ երկիր վերաբնակեցնելու ծրագիրը։
Բանակցություններից հետո առաջնորդները պայմանավորվել են ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի սերտ համակարգման և նոր քաղաքական շրջափուլում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ավելացման մասին: