|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Meta ընկերությունը, որը նախկինում հայտնի էր Facebook անվամբ, հայտարարել է լրացված իրականության Project Nazare նոր ակնոցի ստեղծման մասին, որն ուղղված կլինի սովորական սպառողներին:
Սարքն օգտագործողներին կառաջարկի ընկերների հետ շփման լայն հնարավորություն, ինչպես նաև ընդլայնված իրականության մեջ բազմակի օգտագործման խաղերի առկայություն։
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նոր սարքը կդառնա ընդլայնված իրականության առաջին ամբողջական ակնոցը, բայց նշել է, որ այն դեռ մշակման փուլում է, և առկա է միայն գաղափար և տեխնիկական բազա, նույնիսկ ակնոցի վերջնական դիզայնը որոշված չէ։
Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ Project Nazare նախագծի գործարկմանը դեռ մի քանի տարի կա։