|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքային գործունեության եռամյա ծրագիրը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ իրականում այդ ծառայությունն այնքան էլ ծառայություն չի մատուցում, մինչդեռ` հարկատուն հարկեր է վճարում այդ ծառայությունները ստանալու համար, սակայն չկա վստահություն ԱՎԾ-ի թե\' աշխատանքի, թե\' գործելաոճի նկատմամբ:
ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը կասկածի տակ առավ այն մեթոդաբանությունը, որով կազմվում են ԱՎԾ տվյալները, որովհետև դրանք շատ հեռու են իրականությունից: Ըստ նրա` մեթոդաբանությունը, որով առաջնորդվում է Հայաստանի ԱՎԾ-ն, չի տալիս հավաստի տեղեկություններ, և արևմտյան ստանդարտների ուղղակի կիրառումը Հայաստանում անարդյունավետ է:
«Դիտարկումը նույնպես գործիք է, և պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ մարդկանց վիճակն է վատթարանում: Գուցե պետք է փոխե՞լ մեթոդաբանությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ օբյեկտիվ իրականության հետ պարտադիր պետք է հաշվի նստել:
ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը փորձեց պատասխանել պատգամավորների մտահոգություններին: Նա կրկնեց, որ աղքատությունը հարաբերական հասկացություն է, և դրա հետ մեկտեղ հարստությունը նույնպես հարաբերական հասկացություն է, և, առհասարակ, ամեն ինչն է հարաբերական: Ըստ Մնացականյանի` հարաբերականության տեսությունը խարսխված է տարբերությունների տեսության վրա, ինչի մասին, սակայն, քիչ է խոսվում: