|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Հնդկաստանի իշխանությունները «Meta»-ի ղեկավարներին կանչել են զրույցի՝ «Facebook»-ում Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակման կարճաժամկետ արգելափակման պատճառով։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ANI գործակալությանը հայտնել է հանրապետության էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ս. Քրիշնանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը ընկերությունից պահանջել է «ուղղել իրենց բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ միջադեպի հանգամանքները պարզաբանելու և ինչպես ընկերության քաղաքականությանը, այնպես էլ տեխնիկական խնդիրներին վերաբերող հարցերը քննարկելու համար»։
Մոդիի տեսաուղերձը նվիրված էր քննական առաջադրանքների արտահոսքերի դեմ պայքարի միջոցներին։
Հուլիսի 28-ին Meta-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ բովանդակությունը հեռացվել էր տեխնիկական սխալի պատճառով և վերականգնվել՝ այն հայտնաբերելուց հետո։