|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծրագրում են հաստատել Ռուսաստանի իբր հնարավոր հարձակմանը միանգամից մի քանի ուղղություններով հակազդելու նոր պլան։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։
«Հինգշաբթի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մտադիր են համաձայնության գալ բազմաթիվ ճակատներում ցանկացած պոտենցիալ հարձակումից պաշտպանվելու նոր համապարփակ ծրագրի շուրջ»,- ասվում է գործակալության հոդվածում և նշվում, որ ՆԱՏՕ-ն «դեռ հաստատակամ է Մոսկվային զսպելու հարցում», թեև դաշինքն այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանին:
Գործակալությունը նշում է, որ ծրագիրը նախատեսում է «ցանկացած միաժամանակյա հարձակում Մերձբալթյան և Սևծովյան տարածաշրջաններում», ներառյալ՝ միջուկային զենքի, կիբեր զենքի և տիեզերական համակարգերի հնարավոր կիրառմամբ: Ըստ գործակալության՝ պաշտոնյաները չեն պնդում, որ նման հարձակում է լինելու:
«Եթե նման խոշոր հակամարտություն լինի, ապա այն կպահանջի գործողություններ օպերացիայի ողջ տարածքում,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։- Տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ միաժամանակ, ինչը պահանջում է ամբողջական պատրաստականություն»։
Հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կանցկացնեն Հյուսիսատլանտյան խորհրդի պլանային հանդիպումը: